Aysor.am-ը գրում է.

Պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ՝ իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանցեյանը: Նա նշեց՝ հիմա այդ գործընթացին աջակցելու լիազորություն չունի։ 

«Անձնական կապերը, առհասարակ, շատ լուրջ դերակատարում են ունենում: Ես համոզված եմ, որ կկարողանամ լուծել այդ հարցերը: Անձնական կապերը փորձել եմ օգտագործել պատերազմի ողջ ընթացքում՝ տարբեր խնդիրների համար: Իմ ընկերները ասում են՝ պարոն Վանեցյան, Դուք որպես ո՞վ եք հանդես գալիս, Դուք ՀՀ պաշտոնական ներակայուցի՞չ եք, թե՞ ոչ: Ձեր բարձրացրած հարցերը միջպետական բնույթ են կրում», - ասաց Վանեցյանը։ 

Նա ընդգծեց, որ իշխանության կռիվ չի անում, հակառակ դեպքում՝ իշխանությունից դուրս չէր գա:

«Մենք պետք է հասկանանք, որ ես ինչ-որ կերպ պետք է ներգրավված լինեմ այս երկրի կառավարմանը, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ես որևէ կերպ չեմ կարող ներգրավվել», - ասաց նա՝  ավելացնելով, որ խոսքը ինչ–որ կարգավիճակ ունենալու մասին է, ոչ թե  բացարձակ իշխանության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել