Tert.am-ը գրում է.

Սիրիայի և Իրաքի սահմանին տեղի ունեցած ամերիկյան ավիահարվածի հետևանքով զոհեր չկան, հարված է հասցվել պահեստին:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Քաթա ալ-Ռաքաբին:

«Մենք մեր տարակուսանքն ենք հայտնում ամերիկյան հարվածների կապակցությամբ: «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման ուժերի վրա հարձակումները նոր չեն», - ասել է ալ-Ռաքաբին և հավելել․ «Ամերիկյան զորքերն ամեն անգամ, երբ որոշ կողմեր գործողություններ են ձեռնարկում դեսպանատան դեմՙ նույն բանն են փորձում անել»։

«Հարվածը հասցվել է դատարկ տարածքի, թիրախը դարձել է պահեստը: Նրանք ենթադրում էին, որ այնտեղ «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» ուժեր կան: Փառք Աստծո, զոհեր չկան», - ասել է խորհրդարանականը: Նա դատապարտել է ավիահարվածը և շեշտել, որ խմբավորումը կանոնավոր իրաքյան ուժ է, որը վերահսկվում է Իրաքի կառավարության կողմից․ «Իրաքի անվտանգության ծառայությունները և «Ալ-Հաշդ ալ-Շաաբին» չպետք է տարանջատվեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել