Armsport.am-ը գրում է.

«Նախորդ տարիների համեմատ այս անգամ առաջնությանը ավելի հանգիստ էի մոտեցել՝ այն ժամանակվա մոտիվացիան ու լարվածությունը չկար, ու դրա համար կար մի քանի պատճառ»,-այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն, 2021-ի թվականի Հայաստանի առաջնությունում 3-րդ տեղը գրաված, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը.

Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը մինչև վերջին տուրը լարվածության մեջ պահեց մտքի խաղի սիրահարներին: Առաջնության ավարտից ընդամենը մեկ տուր առաջ Մարիա Գևորգյանը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին տուրում ամեն ինչ գլխիվայր շրջվեց և Գևորգյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը.

«Վերջին տուրում միայն հաղթանակն էր պետք չեմպիոնության համար:  Հաղթած դիրք ունեի Սիրանույշ Ղուկասյանի հետ պարտիայում, բայց մեկ-երկու սխալ քայլը ամբողջվին փոխեց պարտիայի ընթացքը: Ինձ համար պարտվելն ու ոչ-ոքին նույնն էր, քանի որ երկու դեպքւոմ էլ չէի կարողանա առաջին տեղը պահել, ուստի միայն հաղթանակ էր անհրաժեշտ:  Շանսեր էի փնտրում որ հաղթեի, բայց պարտվեցի»,-ասում է Գևորգյանը:

Մարիա Գևորգյանը գոհ չէ իր արդյունքից, սակայն նրա խոսքով, անհաջող ելույթներն ունեն օբյեկտիվ պատճառներ.

«Ինձ մոտ երևի պատերազմական ապրումները դեռ կային: Բացի այդ մոտիվացիայի պակաս կար: Նախորդ տարի չեմպիոն էի դարձել ու այսպես ասած՝ «չեմպիոնության ոչ մի բանից չեմ օգտվել», քանի որ ոչ մի միջազգային մրցաշար չկայացավ, հետաձգվեց նույնիսկ Օլիմպիադան: Ընդհանուր առմամբ վատ չէի խաղում, բայց չստացվեց: Առաջին երկու պարտիան խաղալուց հետո վստահություն եկավ մոտս, բայց հետո ամեն ինչ մի փոքր վատ ընթացող»,-ասում է Հայաստանի քառակի չեմպիոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել