Aysor.am-ը գրում է.

Ակնհայտ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան հեծել են ու էշի նման քշում են մեր իշխանություններին ոնց ուզեն, մասնավորապես, իրենց օրակարգն են թելադրում Հայաստանին սկսած սահմանների գծումից ու անհետ կորածների որոնումներից, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ՎԵՏՕ» քաղաքական-հասարակական նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:

Նա նշեց, որ չի զարմանա, եթե այս ամեն ինչից հետո մի օր պարզվի, որ Նիկոլ Փաշինյան կոչեցյալը Թուրքիայի պրոեկտն էր՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ սորոսականները դողում են Փաշինյանի վրա:

Մասնավորապես, ըստ Մալյանի, ֆեյք օգտատիրոջ պատրվակով ձերբակալում են ադրբեջանագետների, թուրքագետների, նրանց աշխատասենյակներում խուզարկություններ են կատարում:

«Խնդիրը ոչ թե այդ ֆեյքն է, այլ խնդիրը այդ մարդիկ են, որոնց մեկուսացնելու, մի քիչ սանձելու հրահանգ կա Թուրքիայից ու Ադրբեջանից: Արա Սաղաթելյանից ադրբեջանիցները սարսափում են, նա ջարդում է ադրբեջանական քարոզչությունը: Դրա համար, կարծում եմ, նրան մեկուսացնելու պատվերը կարող էր լինել Ադրբեջանից»,- ասաց նա:

Մալյանի կարծիքով՝ այս ամեն ինչը հստակ հասկացել են Հայաստանի Զինված ուժերում. «Բանակը շատ զգայուն օրգանիզմ է, պետք է հստակ իմանա՝ ով է թշնամին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել