Tert.am-ը գրում է.

Եվրամիության 27 անդամ պետությունների ղեկավարները հինգշաբթի առցանց գագաթնաժողովի ընթացքում քննարկել են «կորոնաանձնագրերի» գաղափարը և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արշավն արագացնելու մոտեցումները, հայտնում է Greek City Times–ը:

Գագաթնաժողովի ընթացքում ԵՄ առաջնորդներն անդրադարձել են «կորոնաանձնագրերի» մասին համաձայնագրին, որը կարող է հեշտացնել օդային ճանապարհորդությունը: Հունաստանը, Իսպանիան և Իտալիան աջակցում են գաղափարին, այնուամենայնիվ, ԵՄ հյուսիսային գործընկերները, ինչպես օրինակ Գերմանիան, կասկածում են վկայագրերի արդյունավետությանը:

«Մենք քննարկել ենք պատվաստումների վկայականների հարցը: Պայմանավորվել ենք շարունակել մեր աշխատանքն ընդհանուր մոտեցման շուրջ: Անհրաժեշտ է ավելի շատ աշխատանք կատարել` թվայնացման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ուղղությամբ: Եվրոպական խորհուրդը կանդրադառնա այս հարցին», - ասել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն դեր Լեյենը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ միության չափահաս բնակչության 8 տոկոսն արդեն պատվաստվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել