Armsport.am-ը գրում է․

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ասել է, որ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն իր համար բրազիլացի Ռոնալդոն է։

«Դուք ինձ խդնրում եք նկարագրել Ռոնալդոյի խաղը, բայց կարծում եմ, որ այդ ֆենոմենի մասին պատմել պետք չէ։ Նա ֆունդամենտալ խաղացող էր։ Միշտ ասում եմ․ կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում են, ու կան նրանք, ովքեր հենց խաղն են։ Ինձ համար նա հենց խաղն է։

Բոլորն ուզում էին նրա պես խաղալ, բոլորն ուզում էին նրա պես դառնալ։ Նա լիովին փոխեց խաղը։ Ինչպես էր նա շարժվում։ Նա ինձ համար անկասկած պատմության լավագույն խաղացողն է»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Discovery+Sport-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել