Tert.am-ը գրում է․

Ի՞նչ կապ ունի Թուրքիան ՀՀ-ի հետ, որ չակերտավոր աջակցի ՀՀ-ին: Այն բաների մասին, որոնց մասին ժողովուրդը խոսում է, մեղադրանքներ է հնչեցնում այս իշխանության հասցեին՝ թուրքամետ հայացքներ ունենալու համար, այսօր, ցավոք սրտի, հիմնավորվում են։ Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, որով դատապարտում էր Հայաստանում հեղաշրջման փորձը:

Վանեցյանը ցանկացավ հավատացած լինել, որ նման բան չկա և չի կարող լինել: Խոսելով այսօր տեղի ունեցած իշխանական և ընդդիմադիր մեծ հավաքների մասին՝ Վանեցյանը շեշտեց. «Ընդիմությունն արդեն երկար ժամանակ է հանրահավաքներ է անում և մեր բոլոր հանրահավաքներին կարմիր գծով անցնում է մի միտք, որ որևէ հակաօրինական գործողության չենք գնալու, մենք գործելու ենք բացառապես Սահմանադրության շրջանակներում և ՀՀ-ի օրենքների շրջանակներում, իշխանությունն է պատասխանատուն ողջ պրոցեսի, իշխանությունը պետք է ապահովի, որ բախումներ չլինեն, պետք է ապահովվի քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաների անցկացումը, և մենք որևէ դեպքում չենք գնալու բախումների»:

Ըստ նրա՝ իշխանության քայլերը փորձում են հիմք տալ այն մտքերին, որ նրանք փորձում են գնալ բախումների, բայց եթե բախումներ լինեն ներսում, ապա նրա որակմամբ՝ դա բառացիորեն կլինի ՀՀ-ի պետականության վերջը: Նա նշեց, որ այդ հարցերը լուծում ունեն, որոնք քաղաքական դաշտում են և պետք է լինեն քաղաքական լուծումներ թե՛ ընդդիմադիրերի, թե՛ իշխանականների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել