Միայն տգետ ու նարցիս Նիկոլը կարող էր բանակի հետ հակամարտության մեջ մտնելով՝ ԳՇ պետի արձակման որոշում ստորագրել ու գնալ ավելի սրացման՝ չմտածելով, որ այդպես իրեն փակուղի է մտցնում։ Ներկայումս որոշ մարդիկ հարց են տալիս, թե կարո՞ղ է արդյոք ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը ձերբակալել ԳՇ պետին։
Ռազմականացված այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, ո՛չ ԱԱԾ-ն եւ ո՛չ էլ ոստիկանությունը չեն կարող զինված ուժերի ղեկավարությանը ո՛չ ձերբակալել եւ ո՛չ էլ անգամ ազդեցություն ունենալ այդ մարդկանց վրա։ Նման փորձն անգամ տխուր հետեւանքների կբերի։ Բանակում չծառայած, ուժային կառույցների հետ չհարաբերված մարդիկ պատուհաս են երկրի համար, երբ տիրանում են պետական լծակներին։ Նիկոլի գրեթե ամբողջ թիմը հենց այդպիսի պատուհասներից է բաղկացած, մարդկանցից, ովքեր իրենց կենսափիլիսոփայությամբ հավասարության նշան են դնում ռուպորի ու ավտոմատի միջեւ։ Դեմագոգիայով կամ հուզառատ տեքստերով ավտոմատի դեմ դուրս գալ հնարավոր չէ, քանզի երբ թնդանոթները կրակում են՝ պոետները լռում են։ Քաղաքական ճգնաժամն արհամարհելը, խոստանալ արտահերթ ընտրություններ ու ապա հրաժարվելը, պետական կառավարումից ձեռնհաս մարդկանց հեռացնելը ու նման բազում խնդիրներ բերելու էին հենց այս օրվան։ Ինչպես կործանարար պատերազմը մեր մեղքերի հետեւանքն էր, այնպես էլ հենց այսօր տեղի ունեցածը մեր տգետ ղեկավարության տհասության, մեծամտության հետեւանքն է։ Ինչ ցանել են, այն էլ հնձում են։ Ու լավ ճանաչելով այդ մարդկանց՝ վստահ եմ, որ իրենք անգամ այս պահին իրենց մեղքն ընդունողը չեն։ Նիկոլիզմի կարեւոր սկզբունքներից մեկն է՝ մեղավոր են ուրիշները, բայց ոչ երբեք իրենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել