168.am-ը գրում է․

«Մինչև մեր հարցը չլուծենք՝ չենք հեռանալու: Ինքը այդ հրապարակում շատ կոշտ հայտարարություններ է արել, բայց դրա հետ միասին ասում է՝ ես համաձայն եմ ինձ ամենասուր քննադատողների հետ հանդիպել, կոնսուլտացիաներ անել: Մենք սուր քննադատող չենք, մենք իրեն ընդունում ենք՝ որպես մեր հայրենիքը դավաճանած, հազարամյակի թշնամի: Իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք՝ քննարկենք՝ ոնց է ինքը դուրս գալու իշխանությունից»,- ԱԺ դիմաց հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ընդգծելով, որ իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում:

«Մեր շտաբը ԱԺ-ում է, փողոցի երկու ծայրից բարիկադներով փակեք, կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք իրեն՝ ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա: Ժողովուրդ, մի հոգնեք, մենք ապագա բոլոր սերունդների համար ենք հիմա պայքարում: Պատմական պահ է, եղեք խիզախ, տոկուն, համբերատար: Այս փողոցը կփակենք, սպասելու ենք ԱԺ պատգամավորներին, որ նրանք քվեարկեն՝ իրեն հանեն: Պատրաստվեք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու, իրար կփոխենք, բայց այստեղ բարիկադներով փակելու ենք փողոցը, պատրաստ եղեք դրան»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել