168.am-ը գրում է․

«Թուրքը Հայաստանում էլ վարչապետ չէ, որովհետև առանց բանակ վարչապետը անգլուխ ձիավոր է»,-Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Սա պատմական պահ է, սա մանեավճռական պահն է, 21-րդ դարում Հայաստանում թուրքից ազատագրման պահն է: Թուրքը մեզ տարավ պարտության, որովհետև առաջին պահից վարկաբեկեց բանակը, թուլացրեց մեզ»,-ասաց Հովհաննիսյանը:

Այդ պահին օդում դրոններ երևացին և դրա վերաբերյալ Հովհաննիսյանը հետևյալն ասաց. «Ողջունենք Հ1-ի և սորոսականների դրոններին, որ այս պահին հաշվում են ՀՀ քաղաքացիներին. Հաշվեք, հաշվեք, հաշվեք, վերջում հաշվելու բան չի մնալու»:

Նա շարունակեց. «Թուրքը՝ նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, առաջին փուլով բերեց արցախյան երկրորդ պատերազմը, թափեց հայորդիների արյունը, որովհետև նպատակ ուներ Արցախը հանձնել թուրքին և դրա համար վարկաբեկեց բանակը, դրա համար վարկաբեկեց բոլոր հերոսներին, փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հիմա երկրորդ փուլն է՝ իր հիմար հայտարարությունից հետո «Իսկանդերի» մասին և բանակի վարկաբեկումից, ռազմական հեղաշրջում անվանելուց հետո նա սկսել է երկրորդ փուլը, երկրորդ պատերազմն է մոտենում, եթե այս թուրքը մնա իշխանության, որովհետև Արցախն իրեն բավարար չէր, ինքը պետք է Հայաստանն էլ հանձնի: Առանց թուրքի Հայաստա՛ն»:

Դիմելով հանրահավաքի մասնակիցներին, նա շեշտեց. «Ժողովուրդ, իրենք այսօր վախենում են ձեզանից և այդ վախի ներքո Նիկոլ Փաշինյան թուրքը կարող է հրաժարական տալ և փոխարենը ընտրեն իրենց ֆրակցիայից մեկ այլ թուրքի: Եկեք պայմանավորվենք, որ իրենց ֆրակցիայից որևէ մեկը չի կարող լինել վարչապետ, որովհետև նույն թուրքն է: Այսօր ՀՀ բանակի կողքին պետք է լինի Հայաստան պետության մասին մտածող ցանկացած ոք»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել