Tert.am-ը գրում է.

Մեր նպատակը մեկն է, մեր նպատակը մեծ է, ռազմավարական է, և մենք, քայլ առ քայլ ճանապարհին ամեն ինչ հարթեցնելով, գնում ենք դեպի հաղթանակ: Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում «Բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը» ակցիայի ժամանակ իր ելույթի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս պատերազմի ընթացքում, որոշ ժամանակահատվածներում բանակը մենակ էր մնացել: Մեզ՝ բոլորիս համար հասկանալի է, որ այս ամենի արդյունքն է ոչ լիարժեք, անգրագետ ապիկար կառավարման, որովհետև այս իշխանությունները և ՀՀ-ի կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որևէ հատկանիշ չունի և նրա կառավարման հատկանիշների արդյունքում է, որ բանակը մնաց միայնակ»,-ասաց նա:

Օհանյանի խոսքով՝ ամբողջ պատմության ընթացքում հայ ազգը միասնական է եղել, բանակի թիկունքին է եղել ժողովուրդը, մտավորականները, կամավորները, և բանակը հաղթանակ է տարել այսպես: «Հարևան հրապարակում այս ապիկար իշխանության ղեկավարն իր կողքն է հավաքում իր համախոհներին, ես որևէ մեկին չեմ մեղադրում իր կարծիքի համար, բայց ինչու այդ նույն կերպով ՀՀ վարչապետը չվարվեց պատերազմի ժամանակ, որովհետև բանակը, ժողովուրդը նրան պետք էր միայն ինքնագովազդով զբաղվելու համար: Իհարկե, նա չի կարող ինքնագովազդով երկիր ղեկավարել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել