Tert.am-ը գրում է.

Երեկ «Իսկանդեր»-ի թեմայով նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով աշխատանքից հեռացվեց ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, թող Սարգսյանի մտքով չանցնի, որ ինքը հետ է  քաշվելու ու սուսուփուս հրամաններ է ստորագրելու, ինքը պատասխանատու է դավաճանների հրամանները ստորագրելու համար. Ոստիկանության շենքի դիմաց լրագրողներին ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Մենք եկել ենք այստեղ, որ կոչ անենք բոլոր արժանապատիվ ոստիկաններին միանալ բանակին երկընտրանքը հետևյալն է՝ կա՛մ բանակի կողքին ես, կա՛մ դավաճանների կողքին: Ցանկացած մարդ թող այսօր իր համար ընտրությունն անի՝ կա՛մ ՀՀ զինված ուժերի, արնաքամ լինող բանակի կողքին է կամ դավաճանների իշխանությունը երկարաձգելու կողքին է: Ես տեղեկություններ եմ ստանում, որ պետական իշխանությունների տարբեր նախարարությունների, թաղապետարանների, մարզպետարանների, այդ մարդկանց ոչխարի տեղ դնելով փորձում են քշել հրապարակ՝ ի աջակցություն դավաճան, սորոսական, կապիտուլյանտ իշխանություններին»,- նշեց նա:

Նարեկ Մալյանը կոչով դիմեց ժողովրդին՝ չենթարկվել, չվախենալ, որ իրենց աշխատանքը կկորցնեն, որովհետև կարճ ժամանակ հետո երկրում մեծ փոփոխություններ են լինելու։

«Դավաճան վիժվածքը ուզում է նոր «Մարտի 1» հրահրել, նոր արյունահեղություն անել մեր երկրում, նա թքած ունի բոլորի արյան վրա, նա պատրաստ է դիակների վրա քայլելով երկու վայրկյան ավել մնալ իր աթոռին սոսնձված: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել