Tert.am-ը գրում է.

Ռուսական EADaily լրատվականը անդրադարձել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Անդրադարձում մասնավորապես ասվում է, որ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, նրա բոլոր տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների և բոլոր խոշոր ռազմական կազմավորումների հրամանատարների կողմից ստորագրված հայտարարության մեջ ասվում է, որ հայ գեներալները վճռական բողոք են հայտնում կառավարության ղեկավարի անհեռատես և չարդարացված քայլերի, մասնավորապես ՝ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկության դեմ:

Զինվորականները կարծում են, որ Խաչատրյանին պաշտոնանկ անելու որոշումը կայացվել է առանց Հայաստանի ազգային և պետական շահերը հաշվի առնելու, բացառապես անձնական ամբիցիաների հիման վրա:

«Նման դժվար պայմաններում այս որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Փաշինյանը և նրա կառավարությունն այլևս ի վիճակի չեն ադեկվատ որոշումներ կայացնել ներկայիս կարևոր և կրիտիկական պահին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել