Armsport.am-ը գրում է.

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել են Հայաստանի կանանց առաջնության 8-րդ խաղափուլի պարտիաները։

Մրցաշարի առաջատար Մարիա Գևորգյանը հաղթել է Մարիամ Ավետիսյանին, 2-րդ հորիզոնականում ընթացող Սուսաննա Գաբոյանն առավելության է հասել Նարե Առաքելյանի նկատմամբ։ Հաղթանակներ են տոնել  Մարիամ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը։ Միակ ոչ-ոքին գրանցվել է Սիրանուշ Ղուկասյան – Արփինե Գրիգորյան պարտիայում։

Վերջին տուրից առաջ  աղյուսակը 6 միավորով գլխավորում է Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը 5,5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Մարիամ Մկրտչյանը 5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Այսօր կկայանան վերջին տուրի պարտիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել