Tert.am-ը գրում է.

Դուք տեղյակ եք, որ ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսի մեր մասնակցության ձևաչափի հետ կապված և ցուցանմուշների տեղ հասցնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Այս մասին Կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ այդ կապակցությամբ ծառյողական քննություն է նշանակել: «Ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել