«Ձգել, ժամանակ շահել, հույսը դնել, որ իրավիճակն ինքնիրեն կներծծվի՝ բողոքողները կհոգնեն, մարդիկ կհաշտվեն կորուստների հետ ու կներեն իրեն՝ ահա Փաշինյանի ծրագիրը, որը ստացվելու շատ փոքր շանսեր ունի։

Շատ ավելի մեծ շանսեր ունի իրականություն դառնալու այն կանխատեսումը, որ երկիրն անշեղորեն տանելու են դեպի անդունդ, տապալելու և ձախողելու են այն ամենը, ինչ դեռ չեն հասցրել տապալել, և հայտնվելու են այն ծայրահեղ ծանր ընտրության առաջ, որի առաջ հայտնվեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ին։ Երբ խայտառակ, վատթարագույն հանգուցալուծումն ընտրեցին՝ մերժելով նախորդ ամբողջ ժամանակաշրջանում շատ ավելի շահեկան տարբերակները։

Ինչպես 2 տարվա ընթացքում հետևողականորեն հասունացրին պատերազմը, ապա 44 օր շարունակ թույլ տված ճակատագրական սխալներով մեզ տարան պարտության՝ երկրին ու ժողովրդին մահացու վերքեր հասցնելով, այնպես էլ այսօր մեզ ամեն օր ավելի ու ավելի են մոտեցնում մեր վերջնական «պարտությանը»՝ չհասկանալով, չգիտակցելով այս ընթացքի ողջ վտանգավորությունը։

Բացատրեց, չէ՞, որ եթե գնայի համաձայնության, դուք ինձ դավաճան կանվանեիք, և գալու է այն ողբերգական օրը, երբ ասելու է՝ եթե հրաժարական տայի, դուք ինձ դասալիք կանվանեիք, որովհետև այն մի քանի պողոսները դեռ սիրում և հավատում են ինձ, և ես մնում էի այդ աթոռին, որովհետև 2018-ին դուք ինձ մանդատ էիք տվել՝ մինչև 2023 թվականը կառավարելու համար։ Ու մինչև այ՝ այն վերջին պողոսն ինձ չասի՝ հեռացիր, չեմ հեռանալու, անգամ եթե ստիպված լինեմ նոր «նոյեմբերի 9-ի համաձայնագիր» կնքել և երկիրն ամբողջությամբ հանձնել ոսոխին։ Ու չկա մեկն իր կողքին, որ բացատրի՝ դու կարող էիր սեպտեմբերի 27-ից սկսած դա կնքել, անգամ՝ նոյեմբերի 9-ից մեկ օր առաջ՝ գեթ մեկ կյանք փրկելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել