168.am-ը գրում է․

«Չեխիայի ավիագծեր» ավիաընկերությունն աշխատանքի բորսային եւ արհմիություններին իրազեկել է բոլոր 430 աշխատակիցների առաջիկա արձակման մասին, ինչը կապված է փոխադրողի վիթխարի ֆինանսական կորուստների հետ կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Փետրվարի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ավիացիոն անձնակազմերի անդամների արհմիության նախագահ Թերեզա Լեֆելմանը:

«Չեխիայի ավիագծերը» պլանավորում են աշխատակցների զանգվածային արձակում, ինչի մասին տեղյակ է պահվել աշխատանքի բորսային,- նշել է նա:- Մեզ (արհմիություններին) նույնպես իրազեկել են այդ մասին: Ավիաընկերությունը (…) շատ խիստ տուժել է համավարակի պատճառով: Ինքնաթիռներն ու անձնակազմերը պարապուրդի են մատնված չվերթեի չեղարկման պատճառով»:

Ընկերության ֆինանսական դրությունը, Լեֆելմանի խոսքով, կրիտիկական է: Ավիաընկերությունը, որը բաժնետիրական ընկերություն է, չի կարող պետության ֆինանսական օժանդակության հույս ունենալ: Փետրվարի վերջին կդադարի գոծել այն դիմումներով սնանկացման գործերի հարուցման մորատորիումը, որոնք տալիս են դրա վարկատուները: «Չեխիայի ավիագծերը» փետրվարի սկզբին դիմել է Չեխիայի կառավարությանը 1,1 միլիարդ կրոնի (շուրջ 42,5 միլիոն եվրոյի) չափով ֆինանսական օժանդակության համար: Շուտով Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար Կարել Գավլիչեկը հայտարարել է, որ պետությունը չի պլանավորում ֆինանսական օգնություն ցույց տալ ընկերությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել