Tert.am-ը գրում է․

Արցախյան երրորդ պատերազմից անցել են ամիսներ, և իշխանությունը փորձում է մեր խայտառակ պարտության պատասխանատվությունը բարդել մի շարք հանգամանքների, բանակի ու հասարակության վրա։ Այն պարբերաբար փորձում է լղոզել իրականությունը, մանիպուլացնել հանրային գիտակցությունն ու անորոշություններով պատել նախապատերազմական իրադրությունն ու բուն պատերազմի ընթացքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը:

«Այդ նպատակով շրջանառվում են մի շարք թեզեր (բացի հանրահայտ հներն են մեղավոր կամ Արցախը արդեն 30 տարի ծախված էր մանիպուլյատիվ շահարկումներից), որոնցով մեր հասարակությանը փորձում են համոզել՝

-Չհասցրեցինք պատրաստվել պատերազմին.

Իսկ համարժեք պատրաստվելու համար ի՞նչ արեցին. արդյոք սպառազինությունների գնումները համապատասխանեցվել էին ապագա պատերազմի կանխատեսելի սցենարներին, քանի՞ իրական (կրակային փուլերով) զորավարժություն արվեց այս իշխանության կառավարման տարիներին, քանի պահեստազորի մասնագիտական (տանկիստներ, հրետանավորներ, հակաօդային պաշտպանության, կապի մասնագետներ և այլն) վարժական հավաք կազմակերպվեց։ Իրականում իշխանությունը «հաջողությամբ» տապալել է զորահավաքային քաղաքականությունը և ոչինչ չի արել պատրաստելու բանակային մեծաքանակ պահեստազոր, որը պատերազմի առաջին օրերին կհամալրեր կանոնավոր բանակի շարքերը։ Նույնիսկ պատերազմի առաջին օրերին իշխանությունը դադարեցրել է զինուժի լրահամալրումը՝ առկա զորամասերի թափուր հաստիքների համալրումը։ Լրահամալրումը կարևորագույն գործընթաց է, որի արդյունքում կամավորականը և «մոբը» կհայտնվեին արդեն իսկ գործող կանոնավոր բանակային ստորաբաժանումների կազմում և կիրականացնեին մարտական ծառայություն՝ ըստ իրենց զինվորական մասնագիտությունների։ Այնինչ նրանց հիմնականում ներառել են առանձին խմբերում որպես հետևակայիններ (կապավորին, հրետանավորին, ՀՕՊ մասնագետին, տանկիստին և այլն) և առանց նախնական պատրաստության ռազմաճակատ ուղարկել։ Վերջիններս այնտեղ հայտնվել են հաճախ առանց սպաների հրամանատարության, առանց կապի միջոցների, առանց տեղանքում կողմնորոշվելու հնարավորությունների,  առանց մարտադաշտում իրենց հարևանությամբ գործող այլ մարտական միավորների հետ ծանոթության և գործողությունների համադրման, առանց հրետանու աջակցության, առանց իրենց առջև դրված հստակ մարտական խնդիրների․ այս շարքը կարելի անվերջ շարունակել։ Այս պայմաններում պարբերաբար հայտնվելով հրետակոծության տակ  և տալով զգալի զոհեր՝ «մոբը» և կամավորական ջոկատները՝ բացառությամբ  ՀՅԴ կամավորական վաշտերի և լավ նախապատրաստված մի քանի այլ ջոկատների, նահանջել են, ինչն այս պատերազմում զինուժի քաոտիկ կառավարման պայմաններում գրեթե անխուսափելի էր։ Անհրաժեշտ է արձանագրել, որ գործող իշխանախումբը համարժեք և գործուն միջոցներ չի կիրառել իրավիճակը փոխելու ուղղությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել