Tert.am-ը գրում է.

Այդ մարդը փորձում է հանրության ուշադրությունն ինչ-որ կերպ շեղել և կեղծ, հակառուսական թեզեր է առաջ մղում, եթե մենք սկսենք այդ թեզը մեկնաբանել, վերլուծել, իր ջրաղացին ջուր կլցնեք: «Իսկանդերը» գերժամանակակից զենք է, իրեն բազում անգամ արդարացրած՝ տարբեր փորձարկումների ժամանակ, ուղղակի չի կարող այդ զենքի որակի հետ կապված ինչ-որ հարց լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարությանը, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է 10 %-ով:

Ջամալյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բռնությունները անումէ հանրության ուշադրությունը թեմայից շեղելու և ընդվզումը կանխելու համար. «Հոգեվարքում գտնվելու մի դրսևորում է, ինչպես օրինակ՝ Արա Սաղաթելյանի կալանավորումը, մինչ այդ Կարեն Բեքարյանի ձերբակալությունը, կամ Անժելա Էլիբեգովային բերման ենթարկելը, ով մանկահասակ երեխա ունի: Սաղաթելյանը իր թիմով ինֆորմացիոն ճակատում մարտական խնդիր է լուծել, և երբ չեզոքացնում ես հակառակորդին հարված հասցնողներին, դյուրին ես դարձնում հակառակորդի ծրագրերի իրականացումը»:

Ջամալյանը նշում է, որ պետք է հերքել Նիկոլ Փաշինյանի տարածած ապատեղեկատվությունը, քանի որ դա, իր կարծիքով, արվում է հակառուսական տրամադրություններ առաջացնելու համար. «Նիկոլ Փաշինյանի իշխանության մայրամուտը հստակ ուրվագծվում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել