Tert.am-ը գրում է.

Իշխանությունը պնդում է, թե Սյունիքն անվտանգ է, դա նման է ցինիզմի, և եթե վարչապետն ասում է՝ անլուծելի խնդիրներ չկան, ես նրան առաջարկում եմ գնալ Սյունիք, տեսնել, որ գյուղերից 150 մետրի վրա ադրբեջանցիներ են կանգնած․ դժվար է պատկերացնել՝ անվտանգության այս սպառնալիքներն ինչպե՞ս պիտի հաղթահարվեն, Կապան-Գորիս և Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամին է վերահսկում, և եթե դու զիջում ես անվտանգության գոտին, ինչպիսի՞ երաշխիքների մասին է խոսքը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ զորքերը պետք է կանգնեին իրենց զբաղեցրած դիրքերում, բայց դեկտեմբերի 18-ի հուշագրով հետ քաշվեցինք։ Մենք ստիպված ենք եղել զիջել անվտանգության գոտին։ Այսօր սյունեցին բազմաթիվ առիթներ ունի անհանգիստ զգալու և մտահոգ լինելու, ամեն բլրի վրա թշնամական դրոշներ են ծածանվում, օրվա տարբեր ժամերի պարբերաբար կրակոցներ են հնչում, դա միտված է նրան, որ գյուղերը հայաթափեն՝ մեզ հոգեբանորեն ճնշելով ճանապարհային վահանակներով։ Ճանապարհի վրա կանգնած ադրբեջանցի զինվորն ամեն պահի կարող է հայի գերեվարել»,- ասել է անկախ պատգամավորը:                                                                                                                                 

Ըստ Գրիգորյանի՝ հինգ տարի հետո կողմերից մեկը կարող է չեղարկել պայմանագիրը, հետևաբար՝ մենք հինգ տարում պետք է Սյունիքում նոր ենթակառուցվածքներ ստեղծենք, մինչդեռ պատերազմի ավարտից երեք ամիս անց որևէ քայլ չի արվել. «Ռուսաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները գնալով վատանում են, մենք տապալվում ենք։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել