«Իրավական ուղի» իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող եվրոպական և այլ միջազգային կառույցներին է ներկայացրել հետպատերազմական շրջանում Հայաստանում սկիզբ առած քաղաքական հետանդումների մանրամասները՝ փոխանցելով քաղաքական պատճառներով ձերբակալվածների ազատության հարցը քննող դատավորների նկատմամբ ճնշումների փաստերը, ինչպես նաև ընդգծելով այդ փաստերի վերաբերյալ դետալացված հրապարակումների կապակցությամբ պատշաճ քննություն իրականացնելուց իշխանությունների խուսափելու հանգամանքը։
Մասնավորապես, ներկայացվել է հասարակական գործիչ Վահագն Վարագյանի հրապարակած փաստն այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, գտնվելով հանրային վայրում, ենթադրաբար ցուցում է տվել «ֆեյքի գործով» կալանքի հարց լսող դատավորներից մեկին՝ պարտադիր կալանավորելու մեղադրյալին։ Միևնույն ժամանակ, արձանագրվել է, որ իշխանությունները ձեռնպահ են մնացել այդ պնդումը ստուգելուց՝ այն դեպքում, երբ շատ օպերատիվ ձևով ստուգման քրեադատավարական ընթացակարգեր են կիրառում, երբ հարցը վերաբերում է իշխանության ընդդիմախոսների կողմից արտահայտած մտքերում ենթադրյալ հանցակազմի առկայության կամ բացակայության հարցերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել