News.am-ը գրում է.

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել ռուսական հրթիռային համալիրների աշխատանքը:

Նա ասել է, թե դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն 10 տոկոսով»: Այդպիսով նա մեկնաբանել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական բանակը կարող էր կիրառել «Իսկանդերը» անցած տարի աշնանը Ղարաբաղում պատերազմի 4-րդ օրը:

Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը «Գովորիտ Մոսկվա»  ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է հայ քաղաքական գործչի կարծիքը: Նա նշել է, որ այդպիսով Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում:

«Երբ մարդն ուզում է անմեղ լինել, նա մեղավոր կհանի եւ՛ «Իսկանդերներին», եւ՛ հայ ժողովրդին, եւ՛ զինվորականներին: Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: «Իսկանդերը» բարձր ճշգրտության զենք է, այն իրեն դրսեւորել է տարբեր զորավարժություններում: Դա բացարձակ սուտ է (Փաշինյանի խոսքերը,-«Գովորիտ Մոսկվա») եւ նույնիսկ կասկածի ենթակա չէ: Պատահական չէ, որ Արեւմուտքը հաճախ է խոսում այդ փոքր հեռահարության հրթիռները բանակցային գործընթաց բերելու մասին: Սիրիայում դրանք կիրառվել են բազմիցս եւ շատ ճշգրիտ: Ես, մեղմ ասած, համաձայն չեմ պարոն Փաշինյանի այդ կարծիքի հետ»,-ասել է Զավարզինը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել