Tert.am-ը գրում է.

Պետական պահպանության ծառայության խնդիրը պետությունը պաշտպանելն է, և պետությունը տվել է այդ կառույցներին բոլոր իրավասությունները՝ ընդհուպ մինչև կրակելը, բայց դա մանիպուլացրեցին, դարձրեցին, որ Քոչարյան Անդրանիկն ասել է՝ կրակ ժողովրդի վրա, Անդրանիկ Քոչարյանը հո հոգեկան հիվանդ չի, այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով իր ավելի վաղ արած հայտարարությանը, ըստ որի՝ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։

«Մոռանում եք մինչ այդ ինչ է եղել մեր պետության մեջ, «Հոկտեմբերի 27»–ը մոռացա՞նք, «Դրո» կառույցը մոռացա՞նք, «Նեմեսիս» կառույց էլ կա։ Ո՞ւմ մասին ասում եմ՝ այդ քաղաքական ուժերը շատ լավ հասկացան ես ինչ ասացի, թող խելքները գլուխները հավաքեն, պետությունը չի կարող թույլ տալ իր հիմքերի ոչնչացման գործընթացը, այդքան բան եմ ասել»,– ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ին ժողովուրդը որևէ պետական շենքի վրա հարձակում չի գործել, ժողովուրդը իր խաղաղ հանրահավաքների ժամանակ ենթարկվել է հարձակման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել