Armsport.am-ը գրում է․

Շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբերի մրցաշարերը:

Տղամարդկանց մրցաշարում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Առաջատար Հովհաննես Գաբուզյանը հաղթել է Զավեն Անդրիասյանին: Գաբուզյանը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 6 միավորով: Երկրորդ տեղում Արման Փաշիկյանն է՝ 5,5 միավորով: Վերջինս այսօր առավելության հասավ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել