Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր երթի ընթացքում միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ:
Հարգելի քաղաքացիներ, ցանկացած բռնություն կամ ատելություն և հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ համարում եմ անթույլատրելի և ծայրաստիճան դատապարտելի արարք:
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին որևէ դեպքում և որևէ պայմաններում լրատվության միջոցների ներկայացուցիչներին չթիրախավորել:
Երթի մասնակիցների փոխարեն ներողություն եմ խնդրում կատարվածի համար և այսուհետ լինելու եմ ուշադիր, որպեսզի նման երևույթները չկրկնվեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել