Tert.am-ը գրում է.

Վերջին շրջանի բոլոր գործողությունները հաստատապես թույլ են տալիս ասելու, որ ազգային, պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը մեկ հենարան ունի, և դա ժողովուրդը չէ, նա երկրում ոստիկանապետություն է կառուցում, որը բյուջեում իր արտահայտությունն է գտել՝ Ոստիկանությանը հատկացվող գումարը 2021 թվականին 17 մլրդ-ով ավել է, քան նախորդ տարվանը, այն դեպքում, երբ բանակի բյուջեն 3,4 մլրդ է, սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցայտնոտի մեջ է. «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:

«Սարսափելի է տեսնել, թե ինչպես 3 հազար ոստիկանների հաստ պատերի ներքո Նիկոլ Փաշինյանը «խլուրդաքայլ» հաղթահարեց 120 մետրը և ամբողջ ընթացքում ժողովրդի ձայն էր իր ականջներում՝ դավաճան, ազգադավ: Ինչքան պետք է այսպես ապրի Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ազատ տեղաշարժելու իրավունք էլ կարողություն չունի»,- ասաց նա:

Անդրադառնալով ժողովրդի վրա կրակելու հնարավորության մասին Անդրանիկ Քոչարյանի երեկվա հայտարարությանը՝ Լիլիթ Գալստյանը նշեց. «Երեկ վախեցրին, արյունով, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ կկրակեն: Նրանք արյանը վարժ են 5000 նահատակների արյունը, մեր անցյալը, մեր անորոշ ապագան նրանց խղճին է: Նրանք վարժ են արյունով իշխանության գալու և արյունով փորձում են իշխանություն պահել: Փաշինյանը ասում էր ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է և երբ ջարդում էր պետական նշանակության կառույց Հանրային ռադիոյի դռները, և ասում էին՝ իշխանությունը ժողովրդին է, եթեր տվեք և այլն, այսօր բոլորովին 180 աստիճանով տրանսֆորմացիայի են ենթարկվել»,- ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել