Tert.am-ը գրում է.

Երեկ ոստիկաններից մեկը ինձ հետևյալն ասաց՝ մենք ոչ մեկի կողմից չենք, մենք պետությունն ենք պաշտպանում, տղերք, եկել եմ ձեզ ասեմ, դուք պետությունը չեք պաշտպանում, դուք պետությունը կործանողին, մեր պետությունը ոտնատակ տված դահիճին եք պաշտպանում, ձեր ընկերների արյունը Շուշիում թափած ստահակին եք պաշտպանում, երբ ձեզ կանխիկ փող են տալիս, որ ձեր հայրենակիցներին ծեծեք այդ կանխիկ փողը ձեր երեխեքի վրա արդեն պարտք է, պարտավոր եք հասկանալ. Ոստիկանության շենքի դիմաց դիմելով ոստիկանության աշխատակիցներին ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Նիկոլը ձեզ ուզում է դարձնի իր նման՝ մարդատյաց: Նա եկավ ատելության ալիքի վրա, ինքը ատում է բոլորին, այդ թվում՝ նրանց, ովքեր իրեն իշխանություն են բերել: Դուք այսօր դուրս եք եկել բոլոր հնարավոր բարոյական և իրավական սահմաններից: Կարևոր է հասկանալ, երբ մենք ասում ենք ոստիկանի օրինական պահանջի է չենթարկվելը, դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա, օրինական պահանջ կարող է ներկայացնել օրինական իշխանության ներկայացուցիչը, իսկ մենք գործ ունենք օկուպացիոն ռեժիմի, թուրքերի կողմից զավթած իշխանության հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել