Aysor.am-ը գրում է.

Երկրագնդի ավելի քան 112 միլիոն բնակիչ արդեն վարակվել է COVID-19 կորոնավիրուսով, որից ավելի քան 286 հազարը գրանցվել է վերջին 24 ժամվա ընթացքում, վկայում են «Worldometers» վիճակագրական կայքի տվյալները:

Փետրվարի 23-ի դրությամբ, աշխարհում արձանագրվել է COVID-19 112 255 375 դեպք, որոնցից 87 776 470-ն ավարտվել է ապաքինումով, 2 484 826 մարդ մահացել է:

ԱՄՆ-ն շարունակում է մնալ հիվանդացության ցուցանիշով առաջատարը, Հնդկաստանը երկրորդ տեղում է, իսկ Բրազիլիան երրորդն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել