News.am-ը գրում է.

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ այսօր՝ փետրվարի 23-ին անհնազանդության ակցիայի ժամանակ, ոստիկանների գործողությունների հետեւանքով կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանին ոտքը: Ռազմիկը հայրենադարձ է:

ՀՅԴ-ից NEWS.am-ին փոխանցեցին, որ Ռազմիկ Արաբյանին ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց:

Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

Նիկոլ Փաշինյանի անցնելուց հետո ոստիկաններն առանց զգուշացնելու սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանությունը հայտնել է 57 բերման ենթարկվածի մասին:

Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության  3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել