News.am-ը գրում է.

Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի եւ Արամ Մանուկյանի արձանի մոտից սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին, որոնք եկել էին թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից հասնի կառավարության 3-րդ մասնաշենք: Նրանց թվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Գերասիմ Վարդանյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: 

Հատկանշական է, որ ոստիկանները քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո քայլել ու մտել էր երրորդ մասնաշենք:

Բերման ենթարկելուց առաջ ոստիկանները չզգուշացրեցին, որ պետք է աակցիան դադարեցնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել