Armsport.am-ը գրում է․

«Չելսիի» աշտպան Մարկոս Ալոնսոն ցանկանում է մնալ թիմում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Իսպանացին այս մրցաշրջանում  Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս, սակայն Թոմաս Տուխելի ժամանումից հետո ֆուտբոլիստը վերականգնեց իր տեղը պաշտպանության ձախ եզրում:

Աղբյուրի համաձայն այժմ Ալոնսոն ակնկալում է նոր պայմանագիր ստորագրել «Չելսիի» հետ:

Հիշեցնենք, որ Ալոնսոյի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել