Armenpress.am-ը գրում է․

Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է TASS-ը, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՝ խոսելով Ժնևում զինաթափման խորհրդաժողովի մասնակիցների հետ:

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանին ներգրավել ռազմավարական կայունության բանակցություններում ՝ զենքի վերահսկման և առաջացող (անվտանգության) խնդիրների վերաբերյալ»,-ասել է Բլինկենը:

Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է համագործակցել բոլոր երկրների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ` տիեզերքում վարքի նորմերի մշակման հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել