Panorama.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին որոշումը պաշտպան Հակոբ Ենոքյանն արդեն ստացել է:

Panorama.am-ին պաշտպանը տեղեկացրեց, որ հնգօրյա ժամկետում այն բողոքարկելու են:

«Որոշման մեջ որպես կալանավորման հիմք ընդունել են այն, որ կարող է Արա Սաղաթելյանն ազդեցություն գործադրի դատավարության մասնակիցների նկատմամբ: Բայց չգիտենք՝ ովքեր են այդ մասնակիցները, ինչ որ ուրվականներ են, որոնց վրա կարող է ազդեցություն ունենալ ու չգիտենք՝ ինչ նպատակով ունենալ ազդեցություն»,- ասաց Հակոբ Ենոքյանը:

Նա նշեց, որ Արա Սաղաթելյանն ասել է՝ օրինական գումար է տվել իր քարտից, VPN ծառայություն է ձեռք բերել, որպեսզի օգտագործի իր մասնագիտական գործունեության ընթացքում.

«Պարոն Սաղաթելյանն ադրբեջանական մեդիա հարձակումների դեմ պայքարի մասնագետ է, շատ արդյունավետ պայքար է մղել ու միշտ հաղթող է դուրս եկել: Այդ պարագայում իր նյութերը, էլեկտրոնային հոսքերը կառավարելու առումով VPN ծառայություն է ձեռք բերել: Նրան մեղսագրվում էր, որ թաքուն խումբ է ստեղծել, բայց իր քարտով ձեռք է բերել մասնագիտական աշխատանքում օգտագործելու համար: Այդ պարագայում ասում են՝ Արա Սաղաթելյանը կարող է ինչ-որ անձի վրա ազդեցություն գործադրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել