Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնականի բաժնից ինձ ծանուցում բերեցին ժամը 13:30-ի համար: Ոստիկանության գալը անակնկալ չէր մեր համար. երեկ գիշերվանից սպասում ու սպասում ենք:
Ծանուցագիրը ստանալուց հետո Ռուբեն Մելիքյանը զանգահարեց հետաքննիչին և տեղեկացրեց, որ ես այսօր այդ ժամերին խաղաղ հավաքներին մասնակցելու իմ սահմանադրական իրավունքն եմ իրացնելու և ժամը տեղափոխեցինք այսօր 18:30, նաև ընդգծեցինք, որ բացատրություն տալը, թեև մեր ոչ թե պարտականությունն է այլ իրավունքը, բայց այնուհանդերձ մենք պատրաստ ենք ներկայանալ ոստիկանություն նշված ժամին:
Հույս ունեմ, որ ընթացքում հետաքննիչ Գասպարյանին չեն ստիպի ինձ ապօրինի բերման ենթարկելու հրաման տալ:
May be an image of 2 people, people standing, people sitting and indoor
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել