«Դեռևս նոյեմբերի 24-ին Սահմա­նադրական դատարանի (ՍԴ) նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ էր հայտարարել, պահանջում էր քրեա­կան գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ սահմանադրական կարգը տապալելու համար: Բալայանի հիմնավորմամբ՝ Փաշինյանն իրա­վունք չունի հայտարարության հիման վրա Արցախից ու Հայաստանից տա­րածքներ զիջել Ադրբեջանին. հայտա­րարությունն իրավական ուժ չունի: Բալայանը հացադուլը դադարեցրել էր, բայց հայտարարել էր, որ ինքը շարունակելու է փաստեր հավաքել ու հրապարակային դատավարություն սկսել Նիկոլ Փաշինյանի վերաբեր­յալ: Armlur.am-ը զրուցել է Կիմ Բալայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ փուլում են գտնվում իր՝ հավաք իրա­կանացնելու աշխատանքները, և ինչ արդյունք ունեն:

-Կա՞ կոնկրետ ինչ-որ բան, որ այս ժամանակահատվածում արել եք: Ձեր պահանջը շարունակո՞ւմ է նույնը մնալ: Շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

-Նույնը մնում է, իհարկե: Դրան գու­մարած՝ նաև փաստեր ենք հավաքում փաստահավաք խմբով՝ նրա կատարած դավաճանական արարքների վերաբերյալ։

- Ովքե՞ր են այդ խմբի ներկայացուցիչ­ները, որոնց հետ այս պահին աշխատանքներ եք իրականացնում:

-Իրավաբաններ են, բայց անվանա­կան չէի ուզենա ասել, որովհետև նրանց մի մասը այսօր գործող իրավա­բաններ են:

-Պարո՛ն Բալայան, այս ժամանակա­հատվածում արդյոք հաջողվե՞լ է այդ­պիսի փաստեր գտնել: Ի՞նչ պրոցես է ընթանում այս պահին:

-Բավականին շատ են, բայց դրանց պաշտոնական ընթացք տալը այսօր նպատակահարմար չեմ համարում, որովհետև իրավապահ մարմինների ղեկավարները՝ գլխավոր դատախազից սկսած, իրենք են ամեն օր հանցագոր­ծություն կատարում՝ ցուցաբերելով ան­գործություն:

-Այսինքն՝ այդ փաստերը հավաքում եք, երբ կլինի իշխանափոխություն, այդ ժամանակ նոր պրոցես կսկսվի՞ վարչապետի դեմ։

- Հնարավոր է նաև, որ մենք հրապա­րակային դատավարություն սկսենք Ազատության հրապարակում:

-Ըստ Ձեզ՝ դա ե՞րբ կսկսվի, կամ ինչ-որ ժամանակահատված, երբ հստակ որոշ­ված լինի փաստեր ներկայացնել:

-Հստակ որոշված ժամկետ չկա: Ես ավելի շուտ համոզված եմ, որ, ի վերջո, իրավապահ մարմինները խելքի կգան, և իրենք կնախաձեռնեն կալանքը:

-Այսինքն՝ Հայաստանի իրավապահ համակարգին Դուք չե՞ք վստահում:

-Զուտ իրավապահին, իհարկե, վստա­հելու տեղ չկա, որովհետև ամեն օր իրենք հանցագործություն են կատա­րում՝ անգործունեություն ցուցաբերելով:

-Ո՞ր իրավապահ համակարգին ի նկա­տի ունեք՝ Դատախազությո՞ւն, Ոստիկա­նությո՞ւն, Քննչական կոմիտե՛...

-Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտան­գության ծառայություն:

-Որո՞նք են այդ քայլերը: Դուք կոնկ­րետ ի՞նչ եք պահանջում իրավապահ համակարգից, որը չի իրականացվում:

-Հրապարակայնորեն դա ներկայաց­ված է: Հաղորդումներ է տրված Նիկոլի հանցագործությունների վերաբերյալ՝ սկսած սահմանադրական կարգի տապալումից, մինչև պետական դավաճա­նություն:

֊Այսինքն՝ դա փաստերով կա. սակայն իրավապահ համակարգը որևէ քայլ չի ձեռնարկո՞ւմ:

-Իրավապահ համակարգը անօրինական ձևով քայլ չի ձեռնարկում:

-Պարո՛ն Բալայան, քանի որ այսօր (երեկ-Ս.Գ.) մեծ հանրահավաք է սպաս­վում Ազատության հրապարակում, արդյոք պատրաստվո՞ւմ եք միանալ ընդդիմությանը, Ձեր պահանջը ներկա­յացնել: Լինելո՞ւ եք Ազատության հրապարակում:

֊Ես միշտ էլ եղել եմ և էլի կլինեմ:

-Իսկ ընդդիմության՝ հանրահավաք իրականացնելու քայլերը ճի՞շտ եք համարում այս պահի դրությամբ: Անհնա­զանդության կոչեր անելու կո՞ղմ եք: Իրենք կարո՞ղ են հասնել իրենց ցան­կալի նպատակին:

-Դա արդեն քաղաքական գործունեու­թյուն է: Ես քաղաքական գործունեու­թյամբ չեմ զբաղվում, ես զուտ իրավա­կան հարցերով եմ զբաղվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել