Կա՞ ինչ որ մեկը, ով ողջամիտ պատճառ կնշի, թե մեր փորձագիտական շրջանակի առանցքային դեմքերից՝ Կարեն Բեքարյանին, ինչո՞ւ են բերման ենթարկել ԱԱԾ, այն էլ որքան հասկացա՝ զինված, դիմակավորված անձինք։
Կարենին դեռ հեռավոր 2004 թվականից գիտեմ, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետներից էր, իսկ Արցախում աշխատելու տարիներին Արցախի գործընթացի հետ կապված հիմնական քննարկումներս իր հետ էր։
Ոլորտում իր փորձառությամբ, տեղեկացվածությամբ, վերլուծական ունակություններով մասնագետները քիչ են և իշխանությունը, դրա առանձին կառույցները նրա վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել՝ գնում են քայլերի, որոնք պատիվ չեն բերում «հրամաններ» կատարող սուբյեկտներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել