Armenpress.am-ը գրում է․

ՀՀ  պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառուները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, շնորհավորելով ուսումնառուներին, նշել է, որ դասընթացի նպատակն է վերապատրաստել սպաներին, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ, նպաստել նրանց ռազմավարական և քննադատական մտածողության ձևավորմանը, ռազմագիտավերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել