Ընդդիմությունը երբեք չպետք է նվազագույնը բացառի կառավարական շենքերի «գրավումը» (ազատագրումը) որպես իր գործունեության գործիքակազմ, առավել ևս այն հիմնավորմամբ, թե իբր «աշխարհը մեզ չի ընդունի»: Քաղաքականության մեջ գոյություն ունեն տրիվիալ իրողություններ, որոնց հաշվի չառնելն ուղղակի քաղաքական մահ է ենթադրում: Օրինակ, եթե քաղաքական իշխանությունը զավթված է դավաճանական, կապիտուլյանտ իշխանության կողմից, որի գործողություններն ուղղակի սպառնալիք են հանդիսանում երկրի տարածքային ամբողջականության և քաղաքացիների անվտանգության համար, ապա այդ իշխանությունից X ժամանակում կառավարական շենքերի ազատագրումը ցանկացած պետականամետ քաղաքական ուժի ՊԱՐՏՔՆ է:
Եթե դավաճանական, կապիտուլյանտ իշխանությունը չի հեռանում հոժարակամ, եթե չհեռանալուն զուգահեռ ամեն օր զիջում է երկրի տարածքային ամբողջականությունը, ապա այդ իշխանությունների նկատմամբ քաղաքական պայքարի ցանկացած ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ մեթոդ կիրառելի և ընդունելի պետք է լինի ընդդիմության կողմից:
Հ.Գ. Կոնկրետ մեր պարագայում սպասել, թե Կապիտուլյանտի նկատմամբ իր ենթակա կոշիկի լաթ դատախազը քրեական գործ կհարուցի, մեղմ ասած, մանկամտություն է և մեծ նվեր կապիտուլյանտի համար: Հանեք վերջապես ձեր վարդագույն ակնոցները ընկերներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել