Hraparak.am-ը գրում է.

Էջմիածնի քաղաքապետարանի 2021 թվականի գնումների պլանը կրկին «քյաբաբնոցի» մենյու է հիշեցնում։

Ըստ գնումների պլանի՝ քաղաքապետարանը 2021 թվականին նախատեսում է գնել 3- ական  շիշ «Կոլա» ու «Ֆանտա», «Ջերմուկ», 550 գրամ հաց, 1 կիլո լավաշ, 1 կիլո կոնֆետ, 1 կիլոգրամ «պեչենի», 1 կիլոգրամ պանիր, 1-ական կիլոգրամ նարինջ, խնձոր և մանդարին, 8 հատ 700 դրամանոց քաբաբ, 2 հատ 3500 դրամանոց հավի գրիլ։ Հաշիվը՝ 23 հազար դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել