Փետրվարի 18-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնողը և կառավարության որոշ անդամներ բավական ակտիվ քննարկում էին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր բնակելի թաղամաս կառուցելու հարցը, որից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ այդ ամենը կազմակերպվել է դավաճան Նիկոլի կողմից...
Իրականում, բոլոր հարմարություններով կառուցվող 12 առանձնատունն ու ասֆալտապատ փողոցը ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ կողմից է իրականացվում և Հայաստանի ներկայիս իշխանություններն այդ ամենի հետ որևէ կապ չունեն... Ավելին, ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ շնորհիվ կկառուցվեն նաև անասնագոմեր և կիրականացվեն գյուղատնտեսությունը խնաթող ծրագրեր...
Դավաճան Նիկոլն ու նրա կառավարության անդամներն ամոթ չունեն ու լկտիաբար սեփականաշնորհում են Շուռնուխում բարերարների կողմից կատարվող ծրագրերը այն վերագրելով իրենց...
Հ.Գ. Անօթևան մնացած շուռնուխցիրները նոր բնակարանների համար պետք շնորհակալ լինեն ոչ թե Նիկոլին, ում պատճառով զրկվեցին իրենց տներից, այլ բարերարներին, ում անունները Նիկոլը չի տալիս՝ սեփականաշնորհելով բարերարների աշխատանքը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել