Armenpress.am-ը գրում է.

Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի երրորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 19-ին: Աշխատանքային խումբը ղեկավարում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Կառավարության նիստում նա նշեց, որ ներկա դրությամբ բնակչությանը հուզող հիմնական հարցն անվտանգության միջավայրի ապահովումն է, որի հետ կապված Զինված ուժերի գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը և ԱԱԾ սահմանապահ զորքերն աշխատում են։

«Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քննարկում ենք Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման հետ կապված հարցերը և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի խնդիրը, քանի որ ձմռան ամիսներին հաճախակի տեղի են ունենում ճանապարհների փակման հարցեր։ Շուռնուխ բնակավայրում իրենց տները կորցրած ընտանիքների համար կառուցվում է նոր թաղամաս, միաժամանակ իրենք պետության կողմից աջակցություն կստանան մինչև իրենց բնակարանների կառուցումը»,- «Արմենպրես»-ին փոխանմամբ, ասաց Ղուկասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել