Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հինգշաբթի հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտոնաթող լինելու իր որոշման մասին:

Կառավարության ղեկավարն իր որոշման մասին հայտարարել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին:

«Ես որոշում եմ կայացրել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ եւ ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բեւեռացումը մեր երկրում: Քանի որ վստահ եմ, որ բեւեռացումը մեր միջեւ եւ առճակատումն ամենամեծ ռիսկն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման եւ ցանկացած տեսակի ճգնաժամի համար»,- հայտրարալ է Գախարիան:

Ընդ որում, վարչապետը շեշտել է, որ հրաժարականի պատճառ է դարձել նաեւ իշխող կուսակցության հետ տարաձայնությունները Նիկա Մելիային կալանավորելու մասին դատարանի որոշման կատարման շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել