Armenpress.am-ը գրում է․

Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը ողջունել է նոր նախաձեռնությունը, որով աջակցություն է տրամադրվելու Հայաստանում կորոնավիրուսի և ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժած համայնքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մորթընը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ողջունում եմ Միացյալ Թագավորության` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նոր նախաձեռնությունը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի՝ Covid19-ի և հակամարտության հետևանքով տուժած համայնքներին: Միասին մենք կամրապնդենք դիմակայունությունը արտակարգ իրավիճակների նկատմամբ ու կվերականգնենք հանրային ծառայությունները»,- մասնավորապես ասվում է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընի գրառման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել