Armenpress.am-ը գրում է․

Թուրքիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները մարտից սկսած կթեթևացվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարի դինամիկան ու մեր գրանցած հաջողությունները, մարտի սկզբից սկսելու ենք աստիճանաբար հանել սահմանափակումները: Տարածաշրջանները կբաժանենք չորս ենթատեսակների՝ բարձր, չափավոր, միջին և ցածր ռիսկի: Ըստ այս խմբերի տարբեր որոշումներ կկայացվեն»,- ասել է Էրդողանը: Նա հայտարարել է նաև, որ առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի ռեստորանների, սրճարանների ու հանրային սննդի այլ կետերի բացման ճանապարհային քարտեզը: Էրդողանը հայտնել է նաև, որ այժմ Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 5.5 մլն մարդ:

Թուրքիայում ներկայում պարետային ժամ է գործում՝ 21:00-ից մինչև 05:00-ն, փակ են ռեստորանները, սրճարանները, գիշերային ակումբները, պարտադիր է դիմակ կրելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել