Ադրբեջանում մատնանշում են մինչև 25․000 ադրբեջանցի զոհի թիվ։ Թշնամի երկրի քաղաքացիական հասարակությունը սկսում է խոսել այդ երկրի կրած մարդկային ու ռազմական իրական կորուստների մասին։
Մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության ձևակերպման անվան տակ ստեղծված մի շարք կազմակերպություններ կասկածի տակ են դրել 2020թ․ Ադրբեջանի սադրած պատերազմում մեր թշնամու կրած կորուստների մասին պաշտոնական տվյալները։ Մասնավորապես՝ «Ազատ Ադրբեջան» ռեսուրսում հրապարակված հոդվածում նշվում է, որ ի տարբերություն Ալիևի, ավելի արժանահավատ է այդ երկրի ԳՇ տված նախնական թիվը՝ 9000-12․000 կորուստ, իսկ ռուսական աղբյուրները ադրբեջանցիներին հաղորդել են, որ պատերազմի դաշտում Ադրբեջանը թողել է 20-25 հազար դիակ։
Այս տեղեկություններն արդեն իսկ այդ երկրում դարձել են լայնորեն քննարկման առարկա, որոշ վայրերում մարդիկ դժգոհում են իրենց նկատմամբ իշխանության ցուցաբերած վարքից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել