Armenpress.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 14-ին ահազանգ է ստացել 21-ամյա աղջկա անհայտ կորելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանության կայքէջը:

«Փետրվարի 14-ին ժամը 21:00-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1963թ.ծնված Գ. Ա.-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ փետրվարի 13-ին ժամը 12:00-ի սահմաններում, իր դուստր 2000թ.ծնված Հ. Ա.-ն տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել