Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ն ստիպված կլինի վաճառել հարձակվող Կիլիան Մբապեին, որ մյուս ամառ ձեռք բերի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ արգենտինացին տարեկան ավելի քան 40 մլն եվրոյի չափով աշխատավարձ կստանա։ Լեոյի համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար պետք է բաժանվել առաջատարներից մեկից։

Նշվում է նաև, որ Նեյմարը հաճախ է կապ հաստատում Մեսսիի հետ, որպեսզի համոզի նրան կատալոնացիների հետ պայմանագրի ավարտից հետո տեղափոխվել Փարիզ։ Դեռ ավելին, հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» հարձակվողի համար պայքարում փարիզցիների գլխավոր մրցակիցն է, քանի որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիանալի հարաբերություններ ունի Մեսսիի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել