Tert.am Life-ը գրում է.

Լրագրող, մանեքենուհի Անի Քոչարը երկրորդ անգամ է ամուսնացել։ Անին սոցցանցային իր էջերում լուսանկարներ է հրապարակել սեպտեմբերին կայացած հարսանիքից և գրառում արել։

«2020-ի սեպտեմբերի 25-ին՝ շատ դժվար փորձություններից հետո, կարանտինային պայմաններում՝ սահմանափակ թվով հյուրերով, վերջապես կարողացանք պսակադրվել: Շատ մեծ ցանկություն ունեի մեղրամիսն Արցախում անցկացնել (գարնանն էլ այնտեղ էինք), սակայն մեզ անակնկալ մատուցվեց և չծրագրված ճամփորդության մեկնեցինք այլ երկիր: Ով կմտածեր, որ հարսանիքի հաջորդ օրը կմեկնենք մեղրամիս և հասնելու հաջորդ օրն իսկ՝ սեպտեմբերի 27-ին, կարթնանանք զանգից՝ Հայաստանում պատերազմ է...

Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ... վերադառնալ էր պետք: Վերադառնալուց անմիջապես հետո ամուսինս կամավոր մեկնեց առաջնագիծ և բառերով նկարագրելու չէ, թե ինչ էի զգում և կրկին ինչ ապրումներ ունեցա: Թվում է, թե մահվանը հաղթած մարդուն այլևս ոչնչով հնարավոր չէ վախեցնել, փաստորեն, հնարավոր էր... Աստծո գործերն անքննելի են...

Բացարձակ գաղտնիության պայմաններում կայացած հարսանյաց արարողությունը մինչև օրս էլ չէր լուսաբանվի և հրապարակվի, եթե չլիներ այն մեծ ցանկությունը մի փոքր սեր, լույս ու հավատ տարածելու: Վստահ եմ, որ անկեղծորեն կուրախանաք իմ անձնական երջանկությամբ և խիստ չեք դատի այս օրերին հարսանեկան լուսանկարներ հրապարակելու համար»,– գրել է Անին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել