Armenpress.am-ը գրում է․

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարդակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքնեռր են անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գործնական գործողությունների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները:  Հրետանավորները նաև կատարելագործել են կրակի վարման ընթացքում հաշվարկների գործողությունների ներդաշնակությունն ու արագությունը, կոորդինատներով և կախված թիրախի բնույթից կրակային կայանքների փոփոխության ժամանակ նշանառումը։ Բացի այդ, ականանետավորները վարժանքներ են անցկացրել ըստ թիրախների հետախության և կրակային դիրքերի փոփոխության նորմատիվների։

Եզրափակիչ փուլում զինծառայողները կատարել են փակ կրակային դիրքերից ուսումնական հրաձգության վարժանքներ՝ տարբեր հեռահարությունների դիտարկվող եւ ոչ դիտարկվող թիրախների ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության պարապմունքներին մասնակցել է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել