Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչԶինեդին Զիդանը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ նա կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրան հայտարարել էր, որ Զիդանը կլինի առաջին թեկնածուն, եթե Դիդյե Դեշամը լքի այդ պաշտոնը:

«Կտեսնենք. իմ մտքերը կապված են «Ռեալի» հետ: Ես վայելում եմ ամեն օրը Մադրիդում: Բայց երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո:

Ես պարոն Լե Գրանի հետ կապի մեջ եմ 1998 թվականից: Ազգային հավաքականն իմ նպատակն է, ես այս մասին խոսել եմ տաս տարի առաջ, երբ նոր էի սկսել մարզել: Բայց հիմա ես «Ռեալում» եմ», – մեջբերում է Զիդան Marca- ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել